Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 2

:
Armenian - NEA
1 Սրանք են Իսրայելի որդիների անունները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն,
2 Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։
3 Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելովմ. այս երեքին Հուդայի համար ծնեց Շավայի դուստրը, որ քանանացի էր։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստված սպանեց նրան։
4 Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին ու Զարային։ Հուդայի բոլոր որդիները թվով հինգն էին։
5 Փարեսի որդիները՝ Եսրոմ ու Հեմուել։
6 Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ և Դարա, ընդամենը՝ հինգ հոգի։
7 Զամրիի որդին էր Աքարը՝ Իսրայելին դժբախտություն պատճառողը, որ անտեսեց անեծքը։
8 Եթանի որդին էր Ազարիան։
9 Եսրոմի համար ծնված որդիներն էին՝ Հերամել, Հռամ (Արամ) և Ոքոբել։
10 Հռամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Հուդայի տան իշխան Նաասովնին։
11 Նաասովնը ծնեց Սաղմանին, Սաղմանը ծնեց Բոոսին,
12 Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին։
13 Հեսսեն ծնեց իր անդրանիկին՝ Եղիաբին, Ամինադաբին՝ երկրորդին, Սամաային՝ երրորդին,
14 Նաթանայելին՝ չորրորդին, Հռադային՝ հինգերորդին,
15 Ասոմին՝ վեցերորդին, և Դավթին՝ յոթերորդին։
16 Նրանց քույրերն էին Սարուիան և Աբիգեան։ Սարուիան ունեցավ երեք որդի՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել։
17 Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայելացի Հեթրին։
18 Եսրոմի որդի Քաղեբը կին առավ Գազուբային, որից ծնվեց Երիմովթը։ Սրանք են նրա որդիները՝ Հովասար, Սովբաբ և Օռնա։
19 Մեռավ Գազուբան, և Քաղեբը կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Ովրին։
20 Ովրը ծնեց Օվրիին։ Օվրին ծնեց Բեսելիելին։
21 Դրանից հետո Եսրոմը պառկեց Գաղաադի հոր՝ Մաքիրի դստեր հետ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Նա նրա համար ծնեց Սեգուբին,
22 Սեգուբը ծնեց Հայիրին, որը Գաղաադում քսաներեք քաղաք ուներ։
23 Բայց Գեսուրն ու Արամը նրանցից գրավեցին Հայիրի գյուղերը, Կանաթն ու նրա ավանները՝ վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հոր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։
24 Եսրոմի մեռնելուց հետո Քաղեբը եկավ Եփրաթա, և Եսրոմի կին Աբիան նրա համար ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հորը։
25 Եսրոմի անդրանիկ որդու՝ Հերեմիելի որդիներն էին՝ անդրանիկ որդին՝ Հռամը (Արամը), Բաանը, Առանը և սրա եղբայր Ասոմը։
26 Հերեմիելն ուրիշ կին էլ ուներ, որի անունն էր Ատարա։ Նա Ունոմի մայրն էր։
27 Հերեմիելի անդրանիկ որդու՝ Հռամի (Արամի) որդիներն էին՝ Մաաս, Հաբին և Ակոր։
28 Ունոմի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։
29 Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը նրա համար ծնեց Ազաբարին և Մովլիդին։
30 Նադաբի որդիներն էին՝ Սաղադ և Ափփեմ։ Սաղադը մեռավ անորդի։
31 Ափփեմի որդին Հեսսին էր։ Հեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Ադային։
32 Ադայիի որդիներն էին՝ Աքիսամա, Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ առանց որդի ունենալու։
33 Հովնաթանի որդիներն են Փաղեթը և Օզազան։ Սրանք են Հերեմիելի որդիները։
34 Սոսանը չուներ որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ուներ մի եգիպտացի ծառա, որի անունն էր Հովքել։
35 Սոսանն իր դստերը կնության տվեց իր ծառա Հովքելին, որը նրա համար ծնեց Եթթիին։
36 Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբեդին,
37 Զաբեդը ծնեց Օփղաղին, Օփղաղը ծնեց Ովբեդին,
38 Ովբեդը ծնեց Հեուին, Հեուն ծնեց Ազարիային,
39 Ազարիան ծնեց Քեղղեսին, Քեղղեսը ծնեց Եղեասային,
40 Եղեասան ծնեց Սոսոմեին, Սոսոմեն ծնեց Սաղղումին,
41 Սաղղումը ծնեց Հեքոնիային, Հեքոնիան ծնեց Եղիսամային։
42 Հերեմիելի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, որը Մարիսայի հայրն էր, որը Քեբրոնի հայրն էր։
43 Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ և Սեմաա։
44 Սեմաան ծնեց Հռաամին՝ Հերակայի հորը։ Հերական ծնեց Սաղամային,
45 որի որդին էր Մաովնը՝ Բեթսուրի հայրը։
46 Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Հովսային ու Գեզուեին։
47 Ադայի որդիներն էին. Հռագեմը, Օվթամը, Գերսոմը, Փաղետը, Գեփան և Սագափը։
48 Քաղեբի հարճ Մովքան ծնեց Սեբերին և Թաքնային։
49 Նա ծնեց նաև Սագափին՝ Մադենայի հորը, Սավուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հորը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։
50 Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիներն էին. Սովբաղը՝ Կարիաթ-Յարիմի հայրը,
51 Սաղոմոնը՝ Բեթղամոնի հայրը, այն է՝ Բեթղեհեմի հայրը, և Արին՝ Բեթեգովրի հայրը։
52 Կարիաթ-Յարիմի հայր Սովբաղի որդիներն էին՝
53 Արան, Եսին, Ամանիթ, Ումասփայե, Հռիաթիավր, Եթաղիմ, Եփիթին, Սամաթին, Հեմասարին։ Սրանցից են առաջացել սարաթացիները և եսթավուղացիները։
54 Սաղոմոնի որդիներն էին՝ Բեթղեհեմ, Նետոփաթի, Ատարովթ, Հովաբի ցեղը, մանաթացիների կես ցեղը և Եսարային։
55 Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները և սովկաթացիները։ Սրանք են Հռեքաբի ցեղի հայր Եմաթից առաջացած ցեղերը։